-
14.10.2020|
15:10
«Հակամարտության քաղաքական կարգավորում հնարավոր է»՝ ռուսաստանցի մի քանի լրագրողներին հարցազրույցի ընթացքում ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
-
14.10.2020|
15:08
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի և կարող է կարգավորվել միայն բանակցությունների ճանապարհով, ТАСС-ի թղթակցին ասել է 1999-2001-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Քերի Քավանոն:
-
14.10.2020|
15:07
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը տեսաուղերձով դիմել է հայրենակիցներին ստեղծված իրավիճակի և մեր հետագա անելիքների հետ կապված:
-
14.10.2020|
15:06
Ադրբեջանի մի շարք քաղաքներում, մասնավորապես Խիրդալանում, բնակչությունը բազմահազարանոց բողոքի ցույցեր է անցկացնում, պահանջում է Ալիևի հրաժարականը: Ադրբեջանի իշխանությունները լրջորեն մտահոգված են բնակչության շրջանում հակակառավարական գործողություններով և արդեն սկսել են պատրաստվել առաջիկա հանրահավաքներին՝ տեղեկացնում է infoteka24.ru-ն:
-
14.10.2020|
15:05
Ֆրանսիայի հայ համայնքը Փարիզում Ազգային ժողովի հարակից տարածքում բազմամարդ հավաք է անցկացրել Արցախի անկախությունը ճանաչելու պահանջով:
-
14.10.2020|
15:05
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն և Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեն միմյանց մեղադրել են մամուլի ասուլիսի ժամանակ՝ տեղեկացնում է AP- ն:
-
14.10.2020|
15:03
«Վաղը ես մի քանի պատգամավորների կողմից ստորագրված բանաձև կներկայացնեմ, որ մեր Ազգային ժողովը կողմ քվեարկի Արցախի ճանաչմանը և իրենց հողում հայերի ապրելու իրավունքին»:
-
14.10.2020|
15:02
Երեկ Մատաղիսի ուղղությամբ երկու զինծառայող է դուրս եկել, 10 օր պահ մտած են եղել անտառներում է՝ ասել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
-
14.10.2020|
15:01
Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովն ու Մևլութ Չավուշօղլուն հեռախոսով քննարկել են ԼՂ հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը: ТАСС-ը հաղորում է, որ նրանք մտքեր են փոխանակել տարածաշրջանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
-
14.10.2020|
15:00
Դեռևս Իսրայելի, Թուրքիայի ուղղությունից զենքեր են մատակարարվում Ադրբեջան՝ Azatutyun.am-ի հետ զրույցում ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: Նա նշեց, որ Ադրբեջանը ոչ թե խախտել է հրադադարը, այլ նույնիսկ չի էլ պահպանել: